Ինչու՞ էին գլխարկների վրա «փոմփոն» կարում


08:00 , 31 դեկտեմբեր, 2014

Քչերը գիտեն փոմփոնով գլախրկների ծագման պատմությունը։ Այն ինքնանպատակ չի եղել. այն կարել են գլխարկներին, որպեսզի պաշտպանեն ֆրանսիացի նավաստիների գլուխները։ Բանն այն է, որ նավերը պատրաստելիս այնքան էլ չէին մտահոգվում դրա հարմարավետության համար, և նավի սենյակների առաստաղները շատ ցածր էին։ Եվ հենց փոմփոնն էր պաշտպանում գլուխները` պատահական հարվածներից։ 
Քիչ ժամանակ չի անցել այդ ժամանակներից, և առաստաղներն էլ արդեն բարձր են, սակայն մինչև մեր օրերը ֆրանսիական նավաստիները իրենց գլխարկները զարդարում են կարմիր փոմփոններով։