00:31 , 31 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) պաշտոնապես արգելվել է «Ելք․ թագավորներ և աստվածներ» աստվածաշնչյան ֆիլմի էկրանավորումը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ԱՄԷ կառավարության մամլո ծառայությանը:
Կինոնկարին վարձույթի վկայագիր տրամադրելու մասին որոշումն ընդունվել է ԱՄԷ-ի ԶԼՄ-ների ազգային խորհրդի կողմից: Դրա համար հիմք են հանդիսացել պատմական դեպքերը ներկայացնելիս բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթի թույլ տված սխալները:
«Ֆիլմը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին` սխալների մեծ քանակության պատճառով: Նրանք սխալ պատկերացում են տալիս իսլամի և այլ կրոնների մասին: Մենք չենք կարող տանել նման անփութությունը»,- ասել է խորհրդի գլխավոր տնօրեն Ջումա Օբեյդ էլ-Լիմը: