Նախաօլիմպիական տարում ցանկանում եմ բարելավել 2014-ի արդյունքը. Վանիկ Ավետիսյան


23:13 , 30 դեկտեմբեր, 2014

5793494895_99e8511f70_z11in.am-ը գրում է․

1in.am Sport-ի հետ զրույցում 2014թ. ամփոփել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանը:

«Ամենակարևորն այն է, որ կարողացա միավորներ ապահովել օլիմպիական վարկանիշի համար: Եվրոպայի առաջնությանը լավ, բայց ոչ գերազանց մասնակցություն ունեցա: Նույնն էլ աշխարհի առաջնությունը: Տարին կարելի է լավ գնահատել: 2015-ին պետք է փորձեմ այնպես անել, որ 2014-ի արդյունքները բարելավեմ: Պետք է ավելի լուրջ տրամադրվել, քանի որ նախաօլիմպիական տարի է:

Ամանորը դիմավորելու եմ տանը: Ժամանակ չկա այլ տեղ դիմավորելու համար, քանի որ հագեցած մարզումներ են հիմա:

Թող մեր ազգի համար լինի հաջողությունների խաղաղ տարի: Մեր զինծառայողներին բարի ծառայություն: Այս տարի ինչքան վատ դեպքեր լսեցինք սահմանի հետ կապված, 2015-ին չլսենք: Թող բերք ու բարիքի տարի լինի»: