Քեմերոնը ցեխոտվել է հանուն բարեգործության. Guardian


22:12 , 30 դեկտեմբեր, 2014

uhzpm-pic510-510x340-892271in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Չադլինգթոն գյուղի մոտակայքում մասնակցել է Great Brook Run բարեգործական վազքին, գրում է The Guardian-ը: Ինչպես նշում է պարբերականը՝ կառավարության ղեկավարն ու տասնյակ այլ մրցողներ չեն վախեցել ցուրտ եղանակից:

Քեմերոնն այս արարողությանն առաջին անգամը չի մասնակցում: Երկու տարի առաջ վազքի ժամանակ բրիտանացի վարչապետը բավական քերծվածքներ և վնասվածքներ էր ստացել (մարզիկները ստիպված են որոշ տեղերում սողալով անցնել): Եզրագծին Քեմերոնը ցեխոտված է հասել, ասվում է հոդվածում: Նրան դիմավորել է կինը՝ Սամանտան:

Վազքից հետո բրիտանացի վարչապետը մեդալ է ստացել: Պարբերականը նշում է, որ կազմակերպիչները բոլորին են մրցանակներ շնորհում:

Great Brook Run-ը անցկացվում է 2006 թ. սկսած: Հավաքված գումարները բարեգործական նպատակների են ծառայում: