20:23 , 30 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Զիմբաբվեի Չոլոչո շրջանում թաղման ժամանակ հոգեհանգստից հետո հուղարկավորության մասնակիցները պատրաստվել են գնալ հանգուցյալին վերջին հանգրվան ուղեկցելու: Սպասելիս են եղել մի տղամարդու, որը մի րոպեով հեռացել է ճամփա ընկնելուց առաջ փոքր շինություն մտնելու համար, հայտնում է TASS-ը:
Բայց տղամարդը վերադարձել է ոչ թե քայլելով, այլ վազելով, իսկ նրա հետևից՝ աֆրիկյան վայրի կատաղած մեղուների մի մեծ պարս: Երևում է՝ այդ տարածք ոչ ոք չի այցելել, և մեղուներն այնտեղ բույն են դրել: Դա տեսնելով՝ թաղման մասնակիցները եկեղեցուց դուրս են նետվել, խառնվել իրար. աֆրիկյան մեղուները չափազանց ագրեսիվ են, նրանց խայթոցները շատ ցավոտ են, մեծ թվի դեպքում կարող են նույնիսկ մահվան հանգեցնել:
«Մեղուների խայթած մարդիկ ցավից լաց էին լինում՝ փրկվելով վազելով,- պատմել է դեպքի ականատես Սեսելիա Չիվին:- Դագաղն այդպես էլ մնացել է եկեղեցում, մարդիկ իրենց կյանքն էին փրկում: Ես երբեք չէի տեսել մեղուների այդ չափի պարս:
Թաղումը կազմակերպած կազմակերպությունը ստիպված է եղել իր ավտոմեքենաներն օգտագործել տուժածներին հիվանդանոց հասցնելու համար: Թաղումը կատարվել է մի քանի ժամ հետո, երբ մեղուները հեռացել են, և եկեղեցում կարողացել են հավաքվել ցավոտ խայթոցներից փրկված փոքրաթիվ մասնակիցներ միայն: Մոտ 30 տուժած բուժում են ստացել: