«Կայֆ ստանալու» 9 խելահեղ միջոց (տեսանյութ 18+)


19:16 , 30 դեկտեմբեր, 2014

Muz4in.Net կայքը պատասխանատվություն չի կրում այն անձանց արարքների համար, ովքեր օգտագործում են տվյալ միջոցները: Եվ, ընդհանրապես, ավելի լավ է ձեռնպահ մնալ տարբեր տիպի հոգեմետ միջոցներ օգտագործելուց:

1. Օձի թույնի ներերակային ներարկում 

Եթե Ձեզ օձ է կծել, ապա դա, բնականաբար, կարող է մահացու վտանգավոր լինել: Սակայն Ստիվ Լյուդվինը լոնդոնյան իր բնակարանում արդեն 20 տարի դիտավորյալ ինքն իրեն ներերակային ներարկում է տարբեր օձերի թույն: Նա թույնը «քամում է» կոբրաներից և թունավոր այլ օձերից, ապա ներարկում է իր երակի մեջ, որպեսզի ունենա էյֆորիայի և տագնապի զգացողություն, որն, ըստ նրա խոսքերի, կարող է տևել մի քանի օր: Բացի այդ, նա պնդում է, որ նման ներարկումները հանդիսանում են հավերժ երիտասարդության աղբյուր: Ինքը` Ստիվ Լյուդվինը, ով շուտով կբոլորի իր 50 տարին, իսկապես բավականին երիտասարդ տեսք ունի:

 

2. «Կոկորդիլոս»՝ թմրանյութ-զոմբի 

Կոկորդիլոսը բավակաին հայտնի և ոչ թանկ թմրանյութ է Ռուսաստանում: Այլ կերպ այս թմրանյութն անվանում են  «դեզոմորֆին»: Նրա պատրաստման համար կարելի է օգտագործել էժանագին և մատչելի քիմիական նյութեր, ինչպիսիք են կոդեինը, ներկի նոսրացուցիչը և կարմիր ֆոսֆորը, որը կարելի է քերել լուցկու վրայից: Նման միջոցն ունի նաև հակառակ կողմ՝ մաշկի «քորի» տեսքով արտահայտված ազդեցությունը, ինչպես նաև մաշկի փտումը և նեկրոզը: Համարվում է, որ այն անձինք, ովքեր սկսել են օգտագործել «կոկորդիլոսը», ապրում են ընդամենը մի քանի տարի:

3. Շնչի´ր սեղմված օդը 

Բազմաթիվ տարիների ընթացքում դեռահասները սոսինձ կամ բենզին էին հոտոտում: Սակայն, վերջին շրջանում նրանց փոխարինել է նոր թմրանյութ` սեղմված գազով լցված գլանաձև տարայով մաքրիչ նյութ համակարգիչների համար` նախատեսված դժվարամատչելի մասերի փոշին մաքրելու համար: Բոլորին հասանելի այս էժանագին միջոցը  կարող է միանգամայն անվնաս թվալ, քանի որ չի մտնում արգելված թմրանյութերի ցանկի մեջ և հնարավորություն է տալիս  կայֆ ստանալ: Սակայն, գազը կարող է լցնել թոքերը, առաջ բերել գլխուղեղի վնասվածքներ և կանգնեցնել սրտի աշխատանքը:

4. Մշկընկույզ


Ո՞վ կմտածեր, որ սովորական այս համեմունքը, որն առկա է գրեթե ցանկացած խոհանոցում, կարող է թմրանյութ լինել: Մշկընկույզը պարունակում է ոչ մեծ քանակությամբ միրիստիցին, որը մեսկալինի «զարմիկն» է: Հին հնդիկներն այն հաճախ էին օգտագործում «մտքի սահմաններից դուրս գալու» համար: Այնուամենայնիվ, որևիցե արդյունքի հասնելու համար պետք է բավականին քանակություն ծխել այս համեմունքից և նման ընթացակարգը մոտ 48 ժամ կտևի: Կողմնակի ազդեցությունները չեն համեմատվի թեթև կայֆի և մարմնում ջերմություն զգալու հետ: Ամենից հաճախ մարդու մոտ դիտվում է այդ ամենը վերապրելու սինդրոմ, որն արտահայտվում է գլխացավերով, սրտխառնոցով, հալյուցինացիաներով և նմանատիպ այլ ձևերով:

5. Հալյուցինագեն դոդոշ 

Այս թմրանյութը գտնվում է ինչ-որ տեղ իրականության և քաղաքային առասպելների միջև: Որոշ թունավոր դոդոշներ, մասնավորապես Bufo alvarius-ը, արտադրում են դիմեթիլտրիպտամին հոգեմետ նյութը: Վերը նշված երկրաբնակներին լիզելը կարող է վտանգավոր լինել: Համարվում է նաև, որ հալյուցինագենը, որը  ի հայտ է գալիս նրանց մաշկի վրա, բավականին ուժեղ հոգեբանական ազդեցություն կարող է թողնել: Մենք չգտանք պարզաբանված պատմությունն այն մարդու մասին, ով դոդոշի հետ նման զգացմունքային «հաբույրից» կայֆ էր ստացել, սակայն ստորև ներկայացված է մի տեսանյութ, որտեղ ավստրալական շները զգացել են թմրեցնող ազդեցությունը դոդոշի հետ հաղորդակցվելուց:


6. Եղջերվի մեզ ըմպելը 

Ժաման Էնդի Լենչերին կարելի է հոգեբանական սնկերի մասնագետ անվանել: Նա, ինչպես հայտնի է, կայֆ ստանալու նպատակով խմում է եղջերվի մեզ: Բանն այն է, որ եղջերուները սիրում են սնվել ճանճասպաններով: Ինչպես հայտնի է, շամանը դույլերով հավաքում է եղջերուների մեզը, ապա հենց տեղում խմում է «գոլորշացող» մեզը: Համարվում է, որ «թարմ» մեզը օգնում է ազատվել ճանճասպանների առաջացրած սրտխառնոցից… իսկ ի՞նչ կասեք ՄԵԶԻ առաջացրած սրտխառնոցի մասին:

7. Կարբոգեն կամ «Մեդունայի խառնուրդ» 


Կարբոգենը հայտնաբերվել է 1940թ.-ին Լադիսլաս Մեդունա անվամբ հոգեբանի կողմից և հայտնի դարձել որպես «Մեդունայի խառնուրդ»: Կարբոգենը հոգեթերապիայի համակցմամբ օգտագործվում է, որպեսզի փորձարկեն, թե ինչպես է մարդը կարողանում արձագանքել  արտասովոր և դժվար զգացողություններին: Մեդունայի խառնուրդի բաղադրությունը հայտնի է նաև «panicogen» անվամբ՝ կազմված 70 % թթվածնից և 30 % ածխաթթու գազից: Կարբոգենն առաջացնում է խուճապի և տագնապի նոպաներ: Սակայն, ակնհայտ է, որ ոմանք դրա մեջ հաճույք են գտնում: Նայե´ք ստորև ներկայացված տիկնանց:

8. Պրունո


Եթե դուք բանտում եք և ցանկանում եք հարբել, ապա պրունոն Ձեզ կօգնի այդ հարցում: Վերջինս փտած խնձորներից, կոնֆետից, կետչուպից, կաթից և հացից (հացն օգտագործվում է որպես խմորիչ) պատրաստված ըմպելիք է: Խառնուրդը պետք է լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և սպասել մինչև հեղուկը մակարդվի:  Այդ  ըմպելիք թնդությունը հասնում է մինչև 14 աստիճանի, իսկ համը սարսափելի տհաճ ու զզվելի է, նույնիսկ փորձառու դատապարտյալներն են փակում իրենց քթերը՝ նախքան այդ «նեկտարը» խմելը:

 
9. Սարպա Սալպա 


Սարպա Սալպա ձկնատեսակը մեծապես հայտնի էր Հռոմեական կայսրության ծաղկման ժամանակաշրջանում: Ոսկեգույն-գծավոր այս ձուկը վառ հալյուցինացիաներ էր առաջացնում՝ ձկան գլուխը սննդի մեջ կիրառելու արդյունքում: 2006 թ.-ին երկու տղամարդ բռնեցին և կերան այդ ձուկը, որի արդյունքում մի քանի օր հալյուցինացիաներ ունեցան: Սովորաբար, Սարպա Սալպան լողում է Աֆրիկայի ափերին, սակայն 2009թ.-ին այն բռնել են Լա-Մանշ նեղուցում, հավանաբար, դրա պատճառը կլիմայի փոփոխությունն է կամ էլ, երևի, ձուկը պարզապես հասկացել է, որ պետք է տեղափոխվել ժամանակակից ալարկոտ թմրամոլներին ավելի մոտ:

Մի´ օգտագործեք թմրանյութեր: Դա վնասակա´ր է առողջությանը: