2014-ը հայ ժողովրդի համար պայքարի և համախմբման տարի էր


13:35 , 30 դեկտեմբեր, 2014

Եթե ամփոփելու լինենք 2014 թվականը, ապա այն հայ ժողովրդի համար պայքարի և համախմբման տարի էր: Հավատում եմ, որ 2015 թվականը՝ շնորհիվ համաժողովրդական շարժման, լինելու է հաղթանակի տարի: Մենք դատապարտված ենք դրան, որը անարդարությունը չհանդուրժող Հայաստանի քաղաքացուն կվերադարձնի հավատն ու իրենից խլած արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությունը:
Շնորհավորում եմ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանում, որ 2015 թվականը յուրաքանչյուր ընտանիքի համար լինի իրական ձեռքբերումների և հնարավորությունների, իսկ երկրի համար՝ որակական փոփոխությունների և նվաճումների տարի: