ՀՀ բնապահպանության նախարարը շնորհավորել է նախարարության անձնակազմին


11:32 , 30 դեկտեմբեր, 2014

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհավորել է նախարարության անձնակազմինSlaq.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում և շնորհավորել անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նախարարն աշխատակիցներին մաղթել է երջանկություն, աշխատանքային բեղմնավոր տարի, նրանց ընտանիքներին՝ բարօրություն և ամրություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: