09:57 , 30 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Սիրիայում գտել են զանգվածային գերեզմանոց, որտեղ եղել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գերիներին պատկանող 70 մարմին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Գերեզմանոցը հայտնաբերվել է Դեր ալ-Զուր քաղաքի շրջանում: Մարմինների մեծ մասը պատկանում է Շուաիտատ ցեղի բնակիչներին, ովքեր մարտնչում էին գրոհայինների դեմ:
Նշվում է, որ շատ մարմինների վրա նկատելի են հրազենային հետքեր, որոշներն էլ գլխատված են: