Առավոտյան նախաճաշ. արագ խաչապուրի


09:33 , 30 դեկտեմբեր, 2014

Բաղադրիչներ՝ 
1 ձու 
1 բաժակ կաթ 
1 բաժակ ալյուր 
300 գ սուլուգունի
30 գ կարագ

Պատրաստման եղանակը՝ 
1.Ձեռքի հարիչով ձուն հարել: 2.Կաթը լցնել և նորից հարել:
3.Ավելացնել ալյուր և ամբողջը հարել: 4.300գ սուլուգունի քերել: 
5.Քերած պանիրը խմորի մեջ դնել: 
6.Թավան կարագով պատել, խմորը դնել և տապակել ցածր կրակի վրա, մինչև որ կարմրի: 
7. Հետո մյուս կողմի վրա շրջել և տապակել մինչև պատրաստ լինելը: Բարի ախորժակ -