05:25 , 30 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Ինչպես և արևմտյան շատ երկրների, այնպես էլ Բրիտանիայի բնակիչները Սուրբ Ծնունդը տարվա գլխավոր և ամենասիրելի տոնն են համարում, գրում է bigpicture.ru-ն:
Չնայած իրենց բնության կողմից նրանց տրված զսպվածությանը, բրիտանացիներն ամենամյա կրոնական տոնը մեծ թափով են նշում: Նոյեմբերից սկսած նրանք զարդարում են փողոցները, հրապարակները, խանութների, ռեստորանների, բարերի ցուցափեղկերը, բնակելի տները: Սուբ Ծնունդին հատկապես գեղեցիկ է Լոնդոնում: