02:28 , 30 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Լուսանկարիչ Ջամպաոլա Սգուրան նորաձևության մակերեսայնությունը ցույց տալու համար իրական մոդելներին վերածել է Բարբիի ոճով տիկնիկների, գրում է bigpicture.ru-ն: Այս նախագիծը կատարվել է Vogue Paris ամսագրի 2015 թ. դեկտեմբեր/հունվար ամիսների շապիկների համար: Պլաստիկե տիկնիկների պատրանք ստանալու համար մոդելները կրում են տիկնիկների հագուստ և կանգնած են տուփերի մեջ, որոնց պատերին ամրացված են հավելյալ փոխնորդ աքսեսուարներ: Ամենից հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր «տիկնիկ» իրենից ներկայացնում է որևէ հայտնի հագուստի ապրանքանիշ, ինչի մասին վկայում են կեղծ տուփերի վրա գրված անունները և այս կամ այն ընկերությանը հատուկ հագուստի ոճը: