00:56 , 30 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
ԱՄՆ-ում կինը դարձել է երկու զույգ նույնական երկվորյակների մայր, հաղորդում է ABC News-ը:
Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ հղիության 29-րդ շաբաթում:
Բոլոր չորս երեխաներն էլ աղջիկ են:
«Մայրիկն ու փոքրիկներն իրենց շատ լավ են զգում: Մենք շատ ուրախ ենք այն բանի համար, ինչ այսօր ստացվեց: Բժիշկները, բուժքույրերն ուղղակի անկրկնելի էին»,- գրված է ընտանիքի ֆեյսբուքյան էջում:
Երկու զույգ երկվորյակներից քառյակների ծնվելու դեպք պատահում է 70 միլիոն հղիություններից մեկի դեպքում: