00:53 , 30 սեպտեմբեր, 2012
Այնքան են մեր ժամանակակից լրագրողները անիմաստ ու ստահունչ հոդվածներ գրում, որ արդեն դրանց սենսացիոն հետաքրքրությունն էլ է կորում: Հիմա ես երբ կարդում եմ մի որևէ սենսացիոն լուր, դրանից հետո այլ կայքերում չեմ էլ փնտրում դրա արձագանքը կամ հակադարձ հոդվածը, որովհետև բոլորն էլ ինձ պես հոգնել ու ձանձրացել են դրանցից: Եվ ավելին, արդեն նույնիսկ այդ ստահունչ և ուռճացված լուրերի կիզակետում հայտնված անձիք էլ այլևս ոչ վիրավորվում են, ոչ պատիվ են պահանջում ու ոչ էլ դատի են տալիս: Եվ եկել է ժամանակը, որ այդ կարգի լրագրողները սկսեն վիրավորվել ընթերցողներից ու հատկապես` իրենց թիրախներում հայտնված հերոսներից, քանզի իրենցից ոչ ոք այլևս չի վիրավորվում ու գժի տեղ են դնում: Իսկ գժերից չի կարելի նեղանալ: