Նախագահը ներում է շնորհել ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին


14:30 , 29 դեկտեմբեր, 2014

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ  տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին ներում է շնորհել կալանավայրում իր պատիժը կրող, 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Մեր տեղեկություններով՝ նա արդեն տուն է տեղափոխվել։ Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։ Ավելի պարզ ասած՝ Հովհաննիսյանը մեղադրվում էր դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ