«Սիվիլիթաս»-ի աշխատակիցները ԱԺ-ի դիմաց կսպասեն Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի հանգուցալուծմանը


22:10 , 29 սեպտեմբեր, 2012

Հոկտեմբերի 1-ին` երկուշաբթի, Ազգային ժողովը կքննարկի Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Վերջինը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի, որն առնչվում է ինչպես Օսկանյանի, այնպես էլ Սիվիլիթաս հիմնադրամի հետ: Քանի որ բոլոր այս գործընթացները վնասում են Սիվիլիթասի վարկանիշը և խոչընդոտում բնականոն գործունեությանը, մենք՝ Սիվիլիթասի աշխատակիցներս, ժամը 11.00-ից կսպասենք որոշմանը խորհրդարանի շենքի դիմաց (Դեմիրճյան փողոց) և միաժամանակ կխոսենք սկզբունքի, համոզմունքի և խոսքի անձեռնմխելիության մասին: