Գեներալի կնոջ եղբոր «BMW X6»-ը տեղափոխվեց «Գայի պլաշադկա»


23:07 , 29 սեպտեմբեր, 2012

Երեկ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «BMW X6» մակնիշի 77 ՏՏ 777 համարանիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Թումանյան 27 շենքի բնակիչ Աշոտ Սարգսյանը, ում ավտոմեքենայի վրայից բացակայում էր առջևի համարանիշը: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Սարգսյանը Ոստիկանության Ակադեմիայի պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Վարյանի կնոջ եղբայրն է: 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի