Սարյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության հիմնադրման 20–ամյակը


02:30 , 29 դեկտեմբեր, 2014

Այսօր, Երևանի Մ. Սարյանի անվան պուրակում կայացել է «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության հիմնադրման 20–ամյակը, այսինքն՝ Վերնիսաժի հիմնադրման 20–ամյակը: Բեմադրիչ–ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ քաղաքին հաղորդեց նոր շունչ: Կայացավ Մ. Սարյանի անվան պուրակում նախադեպը չունեցող միջոցառում` իր մատուցման նորովի ձևով և յուրօրինակ ձևավորումով, որն ուղեկցվեց համերգային գեղեցիկ ծրագրով: Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին նկարիչներ, քանդակագործներ և այլք: Պուրակի ձևավորումն արված էր շատ թեմատիկ Սարյանական գույներով, որն ապահովեց նկարչական մթնոլորտը՝ գույների տեսքով, և այդ մեկ ժամվա ընթացքում Սարյանի անվան պուրակը կարծես դարձել էր մի մեծ սարյանական կտավ:
Ներկա էին գտնվում Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու վանահայր Sեր Մինասը, Երևանի արվեստի դպրոցների և թանգարանների տնօրեններ և այլք: