Ցավալի է, որ Վահան Հովհաննիսյանի մասին խոսելիս ընդգծում են «եզակի ինտելեկտուալ քաղաքական գործիչ» տերմինը


17:26 , 28 դեկտեմբեր, 2014

Ցավալի լուր է Վահան Հովհաննիսյանի մահը։ Ամիսներ առաջ ընկերներից մեկի նկարում տեսա՝ հյուծված։ Հասկացա՝ ինչ է կատարվում։ Ցավալի է նաև այն, որ ներկայումս «ինտելեկտուալ քաղաքական գործիչը» փաստորեն այնքան հազվագյուտ բան է, որ բազմաթիվ հատկանիշներից, Վահան Հովհաննիսյանի մասին ընդգծում են՝ «եզակի ինտելեկտուալ քաղաքական գործիչ» տերմինը։
Միգուցե անժամանակ է էս տողերս գրելը, բայց մտքիս հիմա մի ցանկություն կա, որ մեր քաղաքական դաշտում ինտելեկտուալությունն ընդգծման արժանի որակ չլինի այլևս, այլ տրամաբանական նորմա, իսկ մարդը գնահատվի ազգի համար արած գործերի քանակով և հայրենիքին նվիրվածության ու հայրենիքին ծառայելու մակարդակով։