2015 թ-ի հունվարի 1-ը կարելի է համարել Հայաստանի գաղութացման պաշտոնական առաջին օրը


13:15 , 28 դեկտեմբեր, 2014

2015 թ-ի հունվարի 1-ը կարելի է համարել Հայաստանի գաղութացման պաշտոնական առաջին օրը: Պատմությունը կրկնվում է: Հայաստանը որոշ ժամանակ անկախություն վայելելուց հետո կրկին ընկավ ռուսական գաղութատիրության տակ: Առաջին անգամ անկախությունը տևեց 2 տարի, հիմա 23 տարի: Եթե առաջին անգամ պատճառը նա էր, որ ցեղասապանությունից մազապուրծ պետությունը ամենայն ճիգեր գործադրելով իսկ չկարողացավ անկախությունը պահպանել, ապա երկրորդ անգամ... ոչ ավել ոչ պակաս՝ պարզապես ցանկություն չունեցավ: Զավեշտալի և տրագիկ իրականություն: Տեսնես ապագա սերունդները պատմությունը ընթերցելիս ի՞նչ են ասելու մեր մասին... Բա թե մեր պապերը մեռած էի՞ն, թե՞ քնած էին, թե հարբած, թե մտավոր հետամնաց, երբ որ երկիրը հանգիստ հանձնեցին ու մի բան էլ իրենք իրենց գովաբանեցին:

Տեսնես մեկ էլ ե՞րբ ենք տեսնելու անկախություն...