12:22 , 28 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Գործազրկության աճ և սղաճ՝ հենց այսպիսի հեռանկար է սպասվում Ռուսաստանին, եթե Կրեմլին չհաջողվի հաղթահարել տնտեսական ճգնաժամը՝ նախազգուշացնում է Washington Post-ը:
«Ռուսաստանի խնդիրն այն է, որ այնտեղ ոչ թե տնտեսություն է, այլ նաթի արտահանման բիզնես, որը սուբսիդավորում է մնացած ամեն ինչ: Այդ բիզնեսն այժմ վատ վիճակում է»,- գրում է հեղինակը:
«Նավթի եկամուտները նվազել են, այդ իսկ պատճառով Ռուսաստանն անցնում է ավելցուկից դեֆիցիտի: Եվ նա չի կարող փոխառել անհրաժեշտ գումար, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները կտրել են Ռուսաստանին միջազգային վարկային շուկաներից»,- գրում է հոդվածագիրը:
Եթե նավթի գինը մնա մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակի վրա, Ռուսաստանին կհարվածեն աճող գործազրկությունն ու սղաճը: