Ինչու՞ են ծովահեններն ականջօղ կրում


21:15 , 27 դեկտեմբեր, 2014

Ավանդական ծովահեններին թույլատրվում էր ականջօղ կրել Գոռնի հրվանդանը և հասարակածը հատելուց հետո միայն։ Նրանցից շատերը հավատում էին, որ ականջօղը թալիսման է, որը պաշտպանում է ծովային հիվանդություններից և տիրոջը փրկում է խորտակումից։ Սակայն որոշ ծովահեններ այդ զարդը կրում էին զուտ պրակտիկ օգտակարության համար. մահվան դեպքում այն հանդիսանում էր թաղման և մարմնի տեղափոխման ծախսերը հոգալու միջոց։ Իսկ հրանոթներից կրակող ծովահենները դա օգտագործելու ավելի խելամիտ միջոց էին գտել. ականջօղները բարձր կրակոցի ժամանակ փակում էին ականջները։