Մեր կողմից փախած և կամովի հանձնվածին Ադրբեջանը ներկայացնում է որպես գերի


15:47 , 27 դեկտեմբեր, 2014

Ադրբեջանը տարածում է, որ դիվերսիա են կանխել և որ գերի են վերցրել... Ալիևը քնում-արթնանում է, դիվերսիա է տեսնում՝ հերիք չի, մեր կողմից փախած, կամովի հանձնված, դատավարությունից խուսափողին էլ ներկայացնում որպես գերի: Այսօր իսկական դիվերսիա կանխողների տեսանյութը կտեղադրեմ, կտեսնեք!!! Ահա նրանցից մեկի նկարը, ով առաջինն է նկատել ու կանխել մոտ օրերս թուրքերի կողմից մեր դիրքեր ներթափանցելու փորձը, հիշեցնենք, որ հակառակորդը տվել է առնվազն երեք զոհ...