Facebook-ը սկսել է նվերներ առաքել


17:08 , 29 սեպտեմբեր, 2012

Facebook-ը նոր ծառայություն է մատուցում` հնարավորություն տալով իր օգտատերերին իրական նվերներ գնել և ուղարկել ընկերներին հենց սոց, ցանցի միջոցով: Ցանցի այցելուները այժմ կարող են գնել հագուստ,տնտեսական ապրանքներ, շոկոլադ, խաղալիքներ: Ծառայությունը դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ի մի քանի քաղաքների համար:
Ընկերների ծննդյան օրերից, հարսանիքներից և այլ միջոցառումներից մի քանի օր առաջ օգտատերի Facebook-յան էջի աջ անկյունում հայտնվում է <<Ուղարկել նվեր>> պատկերը: Սեղմելով պատկերի վրա` կարող եք տեսնել նվերների ամբողջ ցանկը: Նվերն ընտրելուց և հասցեատիրոջ տվյալները փոխանցելուց հետո, նվերը առաքվում է: Նվերը չհավանելու դեպքում, այն կարելի է փոխանակել մեկ այլ նվերի հետ:
Facebook-ը նմանատիպ ծառայություն գործարկել էր մի քանի տարի առաջ, որը հնարավորություն էր տալիս վիրտուալ նվերներ գնել,բայց այն դադարեցվեց 2010 թվականին: