09:33 , 27 դեկտեմբեր, 2014Բաղադրիչներ
7 հատ ձու
300 գրամ տավարի միս
Չորացրած կանաչիներ` ըստ ճաշակի
Կարագ
Աղ
Ընկույզ
Պատրաստման եղանակը
Հավկիթները խաշել: Պատրաստել աղացած մսի ֆարշ:
Մեկ հատ հում ձուն խառնել աղացած մսին: Ավելացնել մանրացրած ընկույզը, չորացրած կանաչիները, աղը:
Ֆարշը բաժանել 6 մասի: Գնդի ձև տալ, մեջտեղը բացել, դնել խաշած ձուն, փակել և տապակել:






