Նիկոլն ու իր նմաններն ապացուցում են, որ քաղաքականությունը մի քայլ առաջ է հրապարակային մարմնավաճառությունից


05:55 , 27 դեկտեմբեր, 2014

Երբ Նիկոլ Փաշինյանի մասին սկսեցին հրապարակումներ արվել, որ նա իրականում զբաղվում է պոպուլիզմով ու իշխանության «դաբռոյով» արմատական ընդդիմադիրի դեր է տանում, նա՝ որպես իրական իշխանական լեգիոներ, բավական խելացի գտնվեց (կամ նրան հուշեցին լինել խելացի) և չմտավ բանավեճի կամ այդ տեղեկությունները հերքելու անիմաստ դաշտ, քանզի փոքր երկրում և մի բուռ քաղաքական դաշտում անգամ Շտիրլիցը չէր կարող նման բացահայտ փաստը գաղտնի պահել։ Բայց քանի որ հիշաչարությունը Նիկոլի մանկական այիբներից է, վերջինս որոշեց «օգտվել» Արծվիկ Մինասյանի մասին իմ դիտարկումներից և դառնալով Արծվիկի հասարակական փաստաբանը՝ իր անձնական օգտագործման և խիստ հայտնի շենքից ֆինանսավորվող թերթոնում երկու օր շարունակ մաղձազատվել ու թույնազատվել՝ շուրջբոլորը տարածելով վայրի գարշահոտություն։ 
Մենք, իհարկե, միանգամայն հասկանում ենք, որ իշխանությանը պաշտպանող ցանկացած անձ մեխանիկորեն և աքսիոմատիկ կերպով դառնում է Նիկոլի պաշտպանության թիրախը, քանզի այդպիսին է պետպատվերի պայմանագիրը՝ կնքված Նիկոլի կորպորացիայի հետ։ Ինչպես և միանգամայն տրամաբանական է, որ իշխանության քննադատները, նույն աքիսոմայից ելնելով, դառնում են Նիկոլի կենդանի թիրախները, բնականաբար, նույն պայմանագրի հաջորդ կետի համաձայն։ Նիկոլի դհոլությունը, անշուշտ, շատ ավելի խորը արմատներ ունի, քանզի Նիկոլը, որպես հաճախորդ, կլիենտների հարեմում բացառիկ կարգավիճակ ունի։ Շատ քիչ հաճախորդների է տրված իրավունք «օբյեկտիվության» շղարշը պաշտպանելու համար քննադատել սեփական տերերին, ում ձեռքից կեր ես վերցնում։ Նիկոլն ու ևս մեկ-երկուսն իրենց հալալ քրտինքով են վաստակել հաճախորդաց հարեմում նման արտոնյալ կարգավիճակը, ինչը ես չեմ էլ պատրաստվում վիճարկել։ 
Իհարկե, ես չէ, որ հանրությանը պիտի ներկայացնեմ Նիկոլի քաղաքական պորտրետը. չեմ կարծում, որ Հայաստանում այլևս մնացել է գեթ մեկ բանական արարած, որի համար պարզ չլինի «ընդդիմադիր Նիկոլի»՝ այս իշխանության հետ կնքած քաղաքացիա-ֆինանսական պայմանագրի բոլոր նրբերանգները։ 
Հանուն իշխանության հետ նոր պայմանագրի՝ Նիկոլն աննախադեպ թռիչքով «քցեց» այն քաղաքական ուժին, որի շնորհիվ և որի միջոցով հայտնվել էր խորհրդարանում։ Ավելին, չունենալով տարրական պարկեշտություն՝ իր թերթոնի էջերից քննդատանում է ոչ միայն եռյակին ընդհանրապես ու ԲՀԿ-ին մասնավորապես, քանզի այդ կետն իշխանության հետ կնքած պայմանագրի առանցքային դրույթն է, որը խախտել չի կարելի, այլ նաև անձնապես վիրավորում է այն գործչին, ով թույլ տվեց, որ Նիկոլը հայտնվի խորհրդարանում։
Գուցեև ոմանց համար քաղաքականությունն աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկն է, սակայն Նիկոլն ու իր նմաններն ամեն օր համառորեն ապացուցում են, որ իրենց նմանների համար քաղաքականությունը մի քայլ առաջ է հրապարակային մարմնավաճառությունից։ 
Նամակ 1 եղած 11–ից