01:25 , 26 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Կաթոլիկ եկեղեցու Սուրբծննդյան տոնը նշելու ընթացքում Կոլումբիայում 36 մարդ է սպանվել, ևս 31-ը վիրավորվել է: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով տեղի ոստիկանապես Ռոդոլֆո Պալոմինոյին:
Նրա խոսքերով սպանությունների մոտ 60 տոկոսը տեղի է ունեցել անձնական անհաշտությունների և ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով: Նշվում է, որ վերոնշյալ թվերը նախորդ տարվա համեմատ նվազել են:
Բացի այդ, ոստիկանությունն արձանագրել է, որ այս տարի Սուրբծննդյան գիշերը ճանապարհներին հարբած վարորդների պատճառով ոչ մի մարդ չի զոհվել: