09:13 , 25 դեկտեմբեր, 2014
Բաղադրությունըկաղամբ-200 գր
պանիր-100գր
ձու-2 հատ
պաքսիմատ-1 թեյի բաժակ
ձեթ
համեմեի սերմ-0.5 թեյի գդալ
աղ
սև պղպեղ
Այն շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:Խաշած Կաղամբով, սովորաբար, մենք տոլմա ենք փաթաթում. Առաջարկում եմ կաղամբով և պանրով շնիցել պատրաստել:
Կաղամբի առանձնացրած տերևները տաք ջրով կաթսայի մեջ խաշել` մինչև փափկեն: Համեմի սերմն ու զիրան տրորել, կարմիր, սև պղպեղներ և աղ ավելացնել, խառնել: Կաղամբի տերևները հանել կաթսայից, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվի, ապա խաշած տերևների հաստ մասերը թեթևակի թակել: Տերևներին համեմունքի խառնուրդ շաղ տալ, պանրի շերտ դնել, ծրարել, թաթախել հարած ձվի մեջ, թավալել պաքսիմատի մեջ և բուսայուղով տապակել: