00:07 , 25 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նամակ է հղել Հարավային Կորեայի նախկին առաջնորդի այրի Լի Խի Խոյին, որով հույս է հայտնել երկու երկրների վերամիավորման վերաբերյալ, հաղորդում է «Ռենհափը»:
Հարավային Կորեայի նախագահ Կիմ Դե Ջունը Հարավային Կորեայում հարգանք է վայելում այն բանից հետո, երբ իր կառավարության ընթացքում երկու երկրների միջև խաղաղության վերաբերյալ պայմանագիր է կնքվել: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ Կիմ Չեն Ընը նրա այրուն նամակ է հղել:
«Մենք կշարունակենք ակտիվորեն պայքարել, որպեսզի հասնենք երկար սպասված վերամիավորմանը»,- գրել է Կիմ Չեն Ընը: