Երևանի մետրոյում ազգայնական խտրականությունը վերացրել են և վագոններում կայարանների անուններն արդեն հաղորդում են նաև անգլերեն


21:54 , 24 դեկտեմբեր, 2014

Քանի որ Երևանի վերգետնյա երթևեկությունը հոգեվարքի մեջ է, աշխատում եմ օգտվել մետրոյից: Մետրոյում հաճախ եմ հանդիպում նաև օտարերկրացիների: Ու նկատել եմ, որ ամեն անգամ, երբ մետրոն մոտենում է որևէ կայարանի եւ հաղորդավարը հայտարարում է տվյալ կայարանի անունը՝ էս խեղճ արտասահմանցի ուղևորները վանգայի դեմք ընդունած փորձում են գուշակել, թե իրենք ուր են հասել ՃՃՃ Էսօր վերջապես նկատեցի, որ Երևանի մետրոյում ազգայնական խտրականությունը վերացրել են և վագոններում կայարանների անուններն արդեն հաղորդում են նաև անգլերեն ՃՃՃ