Մոդրիչը խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին


19:19 , 24 դեկտեմբեր, 2014

Luka-ModricSports.am-ը գրում է․

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնսավածքից լիովին կապաքինվի 2015 թվականի հունվարի վերջին, տեղեկացնում է AS-ը:

Նշենք, որ 29-ամյա խորվաթը նոյեմբերի կեսերին Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը  (1:1) վնասել էր ձախ ազդրի մկանը, որի բուժման համար 3-4 ամիս ժամանակ էր անհրաժեշտ: Սակայն եթե ֆուտբոլիստի վերականգնումն ընթանա այս տեմպերով, ապա նա սպասվածից ավելի շուտ կկարողանա խաղադաշտ վերադառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ