16:15 , 24 դեկտեմբեր, 2014
Հարցերը
1. Կինը և տղամարդը բացում են շոկոլադի տուփը, որը նվեր են ստացել: Նրանցից մեկը միանգամից վերցնում է կոնֆետը և սկսում ուտել, իսկ մյուսը կողքից մի փոքր համտեսում է: Ո՞վ է ուտում կոնֆետը՝ կի՞նը, թե՞ տղամարդը:
2. Երեկույթի ժամանակ հյուրերից մեկը հայտարարում է, որ հիմա մարդիկ կորցրել են հետաքրքրությունը լուսին թռիչքների նկատմամբ և օրինակ է բերում սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Ներկաներից մեկը հակադարձում է նրան՝ ասելով, որ չի հավատում այդ թվերին, օրինակ ինքը մեծ սիրով կթռչեր լուսին: Հակադարձողը ո՞ր սեռի ներկայացուցիչ է:
3. Երեկոյան ամուսինները գիրք են կարդում, կողքի սենյակում նրանց երեխան է քնած: Նրանցից մեկը գլուխը բարձրացնում է գրքից և ասում.
-Դու անհանգստանո ՞ւմ ես, մի մտածիր, բժիշկն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի:
Ամուսիններից ո՞վ էր, որ նկատեց մյուսի անհանգստությունը:
4. Ամուսինները ճաշում են ռեստորանում: Նրանցից մեկը պատվիրում է անծանոթ, բայց շատ գրավիչ արտաքին ունեցող սնունդ, իսկ մյուսն ընտրում է այն, ինչն ուտում է ամեն անգամ: Ո՞ր սեռի ներկայացուցիչն է նորությունը փորձողը:
5. Ընտանիքն այցելում է տնտեսական ապրանքների խանութ: Մի ծայրում ներկայացված են ամենանորաոճ իրերը, իսկ մյուսում լայն տարածում գտած և վաղուց հայտնի իրերը: Ամուսիններից ո՞վ նախ հետաքրքրություն կցուցաբերի նորությունների հանդեպ:
6. Ամուսնական զույգն իրենց զգեստապահարանը թարմացնելու որոշում են կայացում և գնում են հագուստի խանութ: Նրանցից մեկը միանգամից մոտենում է վաճառողուհուն և բացատրում, թե ինչ գույնի և չափի հագուստ է իրեն հարկավոր: Մյուսը սկսում է պտտվել խանութով մեկ և վաճառողուհուն ասում, որ դեռ չի որոշել` ինչ է ընտրելու:
7. Կինն ու տղամարդը մեքենայով գնում են: Բենզինը շատ քիչ է մնացել, որ վերջանա: Նրանցից մեկն առաջարկում է կանգ առնել և լիցքավորել մեքենան: Մյուսը պնդում է, որ պետք է շարունակեն ճանապարհը, և երբ վերջանա, մոտակա լիցքավորման կետից կօգտվեն: Ո՞ր սեռի ներկայացուցիչն է խուճապի մատնվողը, և ո՞րը` ռիսկի դիմողը:
8. Ընտանիքը զբոսանքի է գնում անծանոթ քաղաքում և մոլորվում են, չեն կարողանում հյուրանոց հետ տանող ճանապարհը գտնել: Մեկն առաջարկում է որևէ անցորդից ճանապարհ հարցնել, իսկ մյուսն առաջարկում է ինքնուրույն գտնել: Ամուսիններից ո՞վ որ առաջարկն է անում:
9. Մեքենան լիցքավորման կետի մոտ կանգնում է, և լիցքավորողն առաջարկում է.
-Կցանկանա ՞ք յուղը ստուգել:
Ամուսիններից մեկն ասում է, որ իրենք շտապում են, մյուսը պնդում է, որ պետք չէ հրաժարվել անվճար ծառայությունից: Կի՞նն է համաձայն անվճար ծառայությունից օգտվել, թե՞ տղամարդը:
10. Լուսաֆորի կանաչ լույսի ժամանակ միանգամից տեղից շարժվեցին 3 մեքենա, բայց նրանցից մեկը շատ արագ ու առաջինը շարժվեց: Ի՞նչ սեռի է վարորդը:
11. Ընտանիքը կինոթատրոնում մելոդրամա է դիտում: Ամուսիններից ո՞վ է ավելի շատ անհանգստանում և հուզվում:
Պատասխանները
1. Կինը: Սովարաբար տղամարդիկ ավելի զուսպ են իրենց ցանկությունների դրսևորման հարցում:
2. Կինը: Կանայք համոզված են, որ իրենց տեսակետը պետք է կիսեն բոլորը: Ինչպես նաև տղամարդիկ ավելի իրատես են:
3.Տղամարդը: Հոգեբանական ուսումնասիրություների արդյունքում պարզել են, որ տղամարդիկ ավելի լավ են զգում կնոջ հոգեվիճակը:
4. Կինը: Կրկին հետազոտութունների արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հետաքրքրասեր են և երբեք չեն հրաժարվում որևէ նոր բան փորձելու հնարավորությունից:
5. Տղամարդը: Տղամարդիկ ավելի հետաքրքրասեր են, երբ խոսքը վերաբերվում է տեխնիկային և այդ ոլորտում նորություններին:
6. Կինը: Տղամարդիկ խանութ են գնում կոնկրետ նպատակով, և միայն կանայք են, որ այնտեղ զբոսնելու են գնում:
7. Տղամարդը: Տղամարդիկ պատրաստ են մեքենան վարել մինչև բենզինն ամբողջությամբ չվերջանա, իսկ կանայք խուճապի են մատնվում:
8. Տղամարդը: Տղամարդիկ գրեթե միշտ վստահ են, որ իրենք կգտնեն ճիշտ ճանապարհը:
9. Կինը: Հոգեբանները կարծում են, որ կանայք ավելի շատ հետաքրքրվում են մարդկանցով, իսկ տղամարդիկ` իրերով և մեխանիզմներով:
10. Տղամարդը: Տղամարդու համար մեքենան ինքնադրսևորվելու ամենակարևոր կետն է: Իսկ կանանց համար՝ ընդամենը փոխադրամիջոց:
11. Երկուսն էլ: Պարզվում է` երկու սեռերն էլ հակված են էմոցիոնալության, պարզապես դրսևորման եղանակներն են տարբեր:
Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար Դուք ստանում եք 1 բալ, իսկ 11-րդ հարցին ճիշտ պատասխանելու համար 2 բալ:
Մինչև 3 բալ
Դուք պատկերացում անգամ չունեք՝ ինչն է հուզում և ինչ կարելի է սպասել հակառակ սեռից: Փորձեք գտնել պատճառները, գուցե հետաքրքրության բացակայությու՞նն է կամ շրջապատին հասկանալ չկարողանա՞լը: Աշխատեք ուղղել այս սխալը, քանի որ այն շատ խնդիրների պատճառ կարող է դառնալ:
4-7 բալ
Ձեր պատասխանները ցույց են տալիս, որ լավ հասկանում եք հակառակ սեռից, նրանց մտքերից ու զգացմունքներից: Անգամ դեմքի արտահայտությունից կարող եք ասել, թե նա այդ պահին ինչ է զգում:
8 և ավելի բալ
Դուք հիանալի հասկանում եք Ձեր դիմացի մարդուն: Ձեզ անհնար է խաբել: Կես բառից ու ամենափոքրիկ ժեստից անգամ Դուք հասկանում եք դիմացինի մտադրությունները: