Վարդան Օսկանյան. Սիվիլիթաս հիմնադրամի ներկայացուցիչներին ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը


19:23 , 28 սեպտեմբեր, 2012

Այսօր Սիվիլիթաս հիմնադրամում հանդիպում կայացավ ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների մասնակցությամբ: Ներկա էին նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:
Նրանց հետաքրքրում էր ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը, դրա հիմնավորումները, հարցի հետ կապված հնարավոր հետագա զարգացումները և նույն մտահոգությունները Սիվիլիթաս հիմնադրամի մասով: Նրանց հետաքրքրում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն դատախազի միջնորդագրի վերաբերյալ: 
Ես ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը՝ տրամադրելով իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը: