02:50 , 24 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Ամերիկացի փրանքեր Josh Paler Lin-ը սոցիալական գիտափորձ է իրականացրել, որի ընթացքում փորձել է պարզել, թե ինչպես անտունը կծախսի 100 դոլարը:
Այն բանից հետո, երբ անտուն տղամարդը ստացել է 100 դոլարը, խանութից մթերքներ է գնել, որոնց մի մասը բաժանել է մի շարք իր նման անտուններին:
Արդյունքը շատ է հուզել գիտափորձի հեղինակներին և ստիպել հավատալ մարդկային բարությանը: Գիտափորձի վերջում հեղինակն ի նշան երախտագիտության բարության համար, անտունին ևս 100 դոլար է շնորհել:
Տեսանյութը YouTube-ում մեկ օրվա ընթացքում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել: