19:02 , 23 դեկտեմբեր, 2014
Արտարժութային շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած տատանումները բացասական ազդեցություն թողեցին բազմաթիվ երկների տնտեսությունների վրա: Չնայած ստեղծված տնտեսական իրավիճակին՝ Հայաստանը տարին ավարտում է տնտեսական ակտիվության դրական ցուցանիշով:
Խոսելով արտահանման ցուցանիշներից՝ պետք է արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ տարեսկզբի 11 ամիսներին աճը կազմել է 2,7 տոկոս։ ԿԲ-ի կողմից կիրառվող նոր քաղաքականության արդյունքում արտարժութային շուկան սկսել է կարգավորվել: