16:14 , 23 դեկտեմբեր, 2014Վայրը, որտեղ 10 տարի նկարվել է «Հարրի Փոթեր» ֆիլմը, Warner Bros. ընկերությունը դարձրել է թանգարան:
Թանգարանում մանրամասն ներկայացված են ֆիլմի ամեն հատվածի նկարահանման վայրերը, զգեստները, կերպարները և այլն: Թանգարան օրական այցելուների թիվը հասնում է շուրջ 500-1000-ի: Այս վայրն անչափ շատ է հետաքրքրում ֆիլմի երկրպագուներին, որոնք նույնիսկ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են Լոնդոն` թանգարան այցելելու նպատակով: Այցելուների մեծամասնությունը կազմում են երեխաները և պատանիները, որոնց երազանքը երևի այդ դպրոցում սովորելն է: Թանգարանում նաև տեղ են գտել կերպարների մոմե արձանները և նկարահանման զգեստները: Վերջերս Warner Bros. ընկերությունը հայտնեց այն մասին, որ նկարահանման հրապարակը թանգարան դարձնելու նպատակով նրանք ծախսել են 100 մլն. ֆունտ ստեռլինգ:
