09:25 , 23 դեկտեմբեր, 2014
Բաղադրությունը
Թանձրահյութ - 6 1/4 բ. շաքարավազ
4 բ. ջուր
1 ճ.գ. վանիլին
1 թ.գ. կիտրոնի հյութ
Խմոր - 1 1/2 բ. ջուր
1/2 թ.գ. աղ
1 1/2 բ. ալյուր
6 հ. ձու
100 գ. կարագ
Պատրաստման եղանակը
Թանձրահյութ
Բոլոր բաղադրիչները խառնել փոքրիկ կաթսայի մեջ և եփել 10-15 ր.` մանր կրակի վրա: Թողնել սառչի և բաժանել 2 մասի:
Խմոր
Տաքացնել ջեռոցը 250 աստիճան: Հարել կարագը, ավելացնել ջուրը, աղը և ալյուրը, հարել: Այնուհետև հերթով կոտրել ձվերը` հարելով: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, բուսայուղ քսել: Խմորը լցնել ներարկիչի մեջ և 20-25 սմ երկարությամբ ներարկել յուղաթղթի վրա: Դնել ջեռոցը և թխել մոտ 20 ր., մինչև ուռչի և կարմրի: Հանելուց հետո դնել թանձրահյութի մեջ (այնպես, որ ընկղմվեն) և թողնել մի քանի ժամ: