Հերիք է այդ հրեշտակի դեմքերով ներկայանաք ժողովրդին, դեն գցեք Ձեր դիմակները և ավելի հարգված կլինեք


13:44 , 28 սեպտեմբեր, 2012

Կյանքը գնալով փոխվում է և էլ ավելի հետաքրքիր է դառնում:
Ժամանակին գործարարները և անհայտ վայրերից մեծ գումարներ վաստակած անձինք փորձում էին չկորցնել իրենց գումարները կամ ավելի արդյունավետ օգտագործեին առանց խոչնդոտների` դառնում էին իշխանության համակիրները:Իսկ այժմ, երբ զգում են ,որ վտանգ է սպառնում իրենց ապօրինի գործողություններին` շատ սահուն կերպով փոխում են իրենց դաշտը և հրեշտակային դեմքով ներկայանում ժողովրդին:Իմ կարծիքով `սա լավ միջոց է պաշտպանվելու և խուսափելու օրենքից:Իրանց լեզվով ասած` «Վերջին վարյանտ» կասեն քաղաքական հետապնդումա:Մեր կառավարությունն էլ է հետաքրքիր հա` «ատկատաորսից բացի»  հրեշտակավորս էլ է անում:Հերիք է այդ հրեշտակի դեմքերով ներկայանաք ժողովրդին, դեն գցեք Ձեր դիմակները և ավելի հարգված կլինեք: