135-ամյա գեներալիսսիմուսը


02:20 , 22 դեկտեմբեր, 2014

Մարդկության պատմության ամենամեծ պատերազմում գլխավոր հաղթողը, իսկական քաղաքական տիտանն ու մեծությունը: 
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն ստանձնեց հետամնաց ագրարային երկրի կառավարման ղեկը ու հաջորդներին փոխանցեց արդյունաբերական երկիր, միջուկային զինանոցով համաշխարհային մեգաիմպերիա...
Շատերը կասեն միլիոններ... Չեմ արդարացնում, ցավում ու սգում եմ: Բայց Նապոլեոնն էլ հազարավոր մահերի պատճառ էր: Ամեն դեպքում Սոսո Ջուղաշվիլին ժողովուրդների հայրն էր, ի դեպ Աստծոն հավատում էր...
Նապոլեոնի նման սերում էր «ներքևներից» ու Նապոլեոնի նման ստիպեց աշխարհի մեծամեծերին համբուրել «կամքի և մտքի» կոշիկները...