Լրագրող էլ կա, լրագրող էլ


23:01 , 21 դեկտեմբեր, 2014

Լրագրող էլ կա, լրագրող էլ: Այսօր ԵԵԿ 5-րդ համագումարի ավարտից հետո մի խումբ լրագրողներ մոտեցան Մանվել Գրիգորյանին և սկսեցին հարցեր տալ: Առաջին հարցը Լևոն Երանոսյանի հետ էր կապված: Ոչ թե հարցրեցին ԵԵԿ հետ կապված հարցեր, չհիշեցին, որ ԵԵԿ համագումարն է կամ կազմավորման տասնամյակը: Տա Աստված, նման լրագրողների ծնունդին մարդիկ գնան և շնորհավորելու փոխարեն սկսեն տարբեր թեմաներից խոսել և անախորժ միջադեպերից խոսք բացեն, որ հասկանան, թե երբ ինչից են խոսում: Ձեր նմանների երեսից մարդիկ լրագրող բառը լսելիս ոչ միանշանակ ռեակցիա են ունենում: