Ո՞ւմ հաշվին մի շաբաթում 30 տոկոսով հարստացան մեր իշխանավորները


14:31 , 20 դեկտեմբեր, 2014

Եթե մի մարդ ուներ 10 հազար դոլար, 550 կուրսի ժամանակ վերածեց դրամի, ունեցավ 5 միլիոն ու կես դրամ։ Այսօրվա 450 գնման կուրսով դարձյալ դրամը վերածեց դոլարի, ունեցավ ուղիղ մեկ միլիոն դրամ շահույթ։ Իսկ ինչքա՞ն շահույթ ունեցան մեր հայտնի դոլարային միլիոնատեր պատգամավորները և այլ պաշտոնյաները։ 
Շահույթն էլ հո օդից չի՞ գալիս։ Ո՞ւմ հաշվին մի շաբաթում 30 տոկոսով հարստացան մեր իշխանավորները։ Իհարկե նրանց, ովքեր այս օրերին թանկ գներով հաց, ձու, բուսական յուղ և շաքարավազ գնեցին։