Facebook Messenger-ը հնարավորություն կտա լուսանկարների վրա պիտակներ կպցնել


12:33 , 20 դեկտեմբեր, 2014

header_stickered_press121in.am-ը գրում է․

Facebook ընկերությունը հաղորդագրությունների փոխանակման Messenger բջջային ծառայության համար ներկայացրել է հավելում, որը հնարավորություն է տալիս լուսանկարներն ուղարկելուց առաջ դրանց վրա կպցնել նշան-պիտակներ: Այս մասին ասվում է Facebook-ի բլոգում:

Նշան-պիտակները, որոնց միջոցով օգտատերը կարող է արագ նկարագրել իր էմոցիոնալ արձագանքը, Facebook-ում առաջին անգամ հայտնվել են անցած տարվա ամռանը: Օգտատերը, բացի ստանդարտ հավաքածուից, կարող է ներբեռնել պիտակների տարբեր թեմատիկ հավաքածուներ:

Այժմ դրանք հասանելի են անձնական հաղորդագրություններում, Messenger հավելվածում և Facebook-ում գրառումների մեկնաբանությունների բաժնում:

Սակայն լուսանկարի վրա պիտակներ կպցնելու հնարավորությունից օգտվելու համար պետք է ներբեռնել Stickered առանձին անվճար հավելվածը: Այսօրվանից ծրագիրը հասանելի կլինի Android-սարքերի Google Play խանութում, մոտ ժամանակներս սպասվում է iOS-տարբերակի թողարկումը:

Facebook Messenger-ում, բացի մյուս ամանորյա նորամուծություններից, սպասվում են հատուկ շրջանակ լուսանկարի ձևավորման համար, պիտակների տոնական հավաքածուներ և այլն:

Միաժամանակ Facebook-ը բարելավել է հենց մեսենջերի աշխատանքը: Մշակողների հաղորդմամբ՝ Facebook Messenger-ի բոլոր տարբերակները այժմ ավելի արագ են աշխատում, նաև դրանցում հայտնվել են անիմացված ծանուցումներ այն մասին, որ հաղորդագրությունն ուղարկվում է, ուղարկված է, տեղ է հասել կամ ընթերցվել է:

stickered_Press_01

stickered_Press_03