ԱՄՆ-ը համաշխարհային առաջնորդ է. Օբամա


10:13 , 20 դեկտեմբեր, 2014

9v600lrg-281in.am-ը գրում է․

ԱՄՆ-ը վերականգնել է առաջատարի իր դիրքերը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ փոխանցում է TASS-ը:

Օբամայի խոսքերով `«Ամերիկան իր հետևից է տանում այլ երկրների ամբողջ աշխարհում»:

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, ինչպես նաև Ռուսաստանի որդեգրած կուրսի դեմ հակազդելու հարցում: ԱՄՆ-ը ղեկավարում է միջազգային ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի զսպմանը:

ԱՄՆ նախագահն անցնող տարին համարել է երկրի համար «բեկումնային»՝ չնայած այն «մռայլվել է որոշ ճգնաժամերով»: