12:28 , 29 փետրվար, 2012
-Սյուն , ու՞ր ես, ֆեսյբուքի ֆռենդ լիսթումս չկաս:
-Դիաքթիվեյթ եմ էղել:
-Բա ինչի՞ :
-Գործեր ունեմ :
-Բա ե՞րբ կգաս:
-Երբ ուզեմ...
Էլի առավոտ : Էլի նույն վարդագույն առաստաղս է : Երազում եմ անկողնուս հենց վերևում Զեփփի ու Ֆլոյդի միքսված նկարներով մի մեծ պաստառ կախեմ , որ ամեն առավոտ տեսնեմ այն մարդկանց դեմքերը, ում երաժշտությամբ ես ապրում եմ, ում առջև խոնարհվում եմ : Հետո էլ վարդագույն առաստաղը բավականին անհետաքրքիր է :
Նույն ոտաբոբիկ ոտքերը գորգի վրա : Նույն լոգարանն ու նույն գրիչը, որով մազերս եմ հավաքում :
Նույն ՛՛ուր ա էս անասուն գլխարկս՛՛-ն ու ՛՛պապ բանալիներս սեղանի վրա ե՞ն՛՛-ը :
Դուրս եմ գալիս փողոց : Միացնում եմ Ֆլոյդի Have a Cigar երգը , որը արդեն մի քանի շաբաթ է հենց տանից դուրս եմ գալիս՝ սկսում եմ լսել : Մտքում սկսում եմ կրկնել արդեն արյունիս մեջ ներծծված բառերն ու զգում մարդկային քծնանքի ամբողջ ուժը : Ես վայելում եմ ամեն մի հնչյունը , ձայնալարի ամեն մի տատանումը : Ես զգում եմ,որ սկսում եմ վերանալ աշխարհից....էլի....
Come in here, dear boy, have a cigar.
You're gonna go far,
You're gonna fly high,
You're never gonna die,
You're gonna make it if you try
They're gonna love you.
-Մամ, խոսալուց սկսել ա շունչս կտրվել: Ախր ես տասը տարի ա վոկալով եմ զբաղվում, գիտեմ ոնց ճիշտ շնչեմ, իսկ հիմա չեմ կարում : Ինչի՞ց ա:
- Նեռվերդ լարված են ,գերլարված վիճակ ա մոտդ , էդ նյարդերից ա տենց լինում:Էլի դու ինձ չես լսում...արի գոնե հանգստացնող կոճակներ տամ : Քեզ հանգիստ ա պետք :
-Ես դե՞ղ : Հանգստացնո՞ղ : Զզվում եմ դեղերից, չեմ խմելու :
-Սյունե կօգնի, արի մի կոճակ գոնե խմի :
-Չէ :
-Ախր..
-Մամ վերջ, թեման փակված ա:
-Սյուն !
-Մամ:
-Հը՞:
-Վերջ , փակեցինք թեման...
Այն մարդիկ, ովքեր սովոր են կյանքում միշտ վազել, երբեք չեն կարողանա քայլել կամ կանգնել ճիշտ այնպես , ինչպես որ թռչունը երբեք չի սողա : Կյանքում վազելու ու ակտիվ լինելու բնավորությունը մարդու արյան մեջ ներծծվում է հենց այնպես, ինչպես որ Ֆլոյդի երաժշտությունն է ամեն առավոտ սնուցում ինձ ու լցվում իմ ուղեղ, սիրտ, ենթագիտակցություն :
Իմ Զեփփն ու իմ Ֆլոյդը : Ինձ սպանում ու վերածնում են :
Ես ամեն անգամ բացահայտում եմ ,թե ինչ զորեղ է երաժշտությունը : Աշխարհակործան ու աշխարհաստեղծ:
Իսկ ես անելիք շատ ունեմ, շատ-շատ : Ու , երևի թե,Ֆլոյդի հետ միասին իմ արյան մեջ է նաև ներծծվել անընդհատ վազքի մեջ լինելու մոլուցքը : Ես ատում եմ կանգառները: Ու երբեմն ինձ եմ ատում , երբ սեփական սխալներիս պատճառով ստիպված եմ լինում կանգ առնել ու ժամանակ կորցնել : Իսկ հիմա ես կանգնած եմ : Կամ էլ....Երևի ուժ եմ հավաքում թռիչքի համար : Ինձնից է կախված: