Լատվիայի նախագահների երդումները վաճառվում են eBay-ում


04:50 , 20 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

$_57-(1)

Լատվիայի առաջին նախագահներ Յանիս Չաքստեի, Գուստավ Զեմգալսի և Ալբերտ Կվեիսիսի երդման փաստաթղթերը վաճառքի են դրվել eBay առցանց աճուրդում:

Ինչպես հաղորդում է Delfi-ն՝ երեք փաստաթղթից կազմված հավաքածուի նախնական արժեքը 30 հազար դոլար է: Առանց աճուրդի այն կարելի է ձեռք բերել 77 հազար դոլարով:

Փորձագետների խոսքերով՝ այս փաստաթղթերը գեղարվեստական մեծ արժեք ունեն, սակայն պատմական տեսանկյունից դրանք արժեքավոր չեն:

Լատվիայի Ազգային արխիվի ղեկավար Մարիս Սպրուջսի խոսքերով՝ արխիվում նման փաստաթղթեր չկան, տեղեկատվություն չկա նաև այն մասին, որ արդյոք դրանք թողարկվել են անցած դարի 20-30-ականներին:

Իր հերթին Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիյս Զունդան ասել է, որ եթե նրան խնդրեին գնահատել դրանք, ապա նա խորհուրդ կտար չգնել դրանք: