22:50 , 19 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սեբաստյան Ջովինկոյի գործակալ Անդրեա Դ՛Ամիկոն խոսել է իր հաճախորդի ապագայի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Ամեն ինչ Ալեգրիի ձեռքերում է: Դա նորմալ է, երբ Ջովինկոյի պես ֆուտբոլիստն ավելին է պահանջում թիմից: Սեբաստյանը դժգոհ է իր կարգավիճակից:
Ամեն դեպքում, նրա պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը, և ես արդեն հունվարից կարող եմ բանակցություններ վարել այլ ակումբների հետ»,- հայտարարել է գործակալը: