Կառավարության որոշմամբ հարկային արտոնություն է տրամադրվել Գյումրու օդանավակայանին


22:14 , 19 դեկտեմբեր, 2014

Լավ լուր կոնցլագերից

Կառավարության որոշմամբ հարկային արտոնություն է տրամադրվել Գյումրու օդանավակայանին (էլի Էռնեկյանինն է): Դա մոտավորապես 1 մլն դոլարի տնտեսում է ենթադրում տարեկան, բայց դժվար է ասել` ով է շահելու սրանից` օդանավակայանից օգտվողնե՞րը, ավիաընկերությունների շահույթնե՞րն են ավելանալու, թե՞ ռսի զորքերն ու զինվորականները: Ընդհանուր առմամբ լավ լուր է, տարիներ շարունակ այս տարածքին հարկային արտոնություններ ենք պահանջել, միշտ արհամարհել են, տեսնես՝ ի՞նչ մոծակ է մտել կառավարական տուն։