Գիտնականները բացահայտել են գունավոր տեսողության գաղտնիքը


20:28 , 19 դեկտեմբեր, 2014

0de5f085f97711779a490e8b94dc22041in.am-ը գրում է․

PLOS Genetics ամսագիրը հրապարակել է Շոզո Յոկոյամայի և նրա գործընկերների ուսումնասիրությունը, որոնք հետևել են մարդու գունավոր տեսողության գենետիկ էվոլյուցիային: Մասնագետները պարզել են, որ սկզբում մարդիկ սովորել են տարբերել կապույտ գույնը, հետո՝ կանաչը և վերջապես՝ կարմիրը. հենց այդ երեք գույների ընկալումն է մեզ հնարավորություն տալիս տեսնել մնացած բոլոր երանգները:

Մարդու աչքի ցանցաթաղանթի կենտրոնական մասում կան հատուկ ռեցեպտորներ, որոնց 3 տիպերից յուրաքանչյուրը ունի սպիտակուցային ծագմամբ գունազգայուն պիգմենտ և ունակ է ընկալելու կարմիր, կապույտ կամ կանաչ գույնը: Գիտնականների խումբը հետևել է այդ պիգմենտների էվոլյուցիային և պարզել, որ սկզբում առաջացել է կապույտ գույնի ընկալման համար պատասխանատու պիգմենտը, հետո՝ կանաչինը և կարմիրինը: