Բելգիան տնտեսման նպատակով փակում է դեսպանատները 8 երկրներում


17:02 , 19 դեկտեմբեր, 2014

10020634771in.am-ը գրում է․

Բելգիայի ԱԳՆ-ն որոշել է բյուջետային տնտեսության շրջանակում փակել իր դեսպանատները Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Սլովակիայում, Սլովենիայում, Կիպրոսում, Աֆղանստանում, Լիբիայում և Կոնգոյի Հանրապետությունում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բելգիայի ԱԳՆ հաղորդագրությունը:

«Որպեսզի հնարավորություն տրվի ԱԳՆ-ին կատարել իր առաքելությունը բյուջետային կարգուկանոնի ֆոնին, անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ»,- ասվում է գերատեսչության կոմյունիկեում:

Բելգիայի ԱԳՆ-ն նշել է, որ Եվրոպայում կփակվեն Տալլինի, Ռիգայի, Վիլնյուսի, Բրատիսլավայի, Լյուբլյանայի և Նիկոսիայի դեսպանատները: Կփակվեն նաև երկրի գլխավոր հյուպատոսությունները Ֆրանսիայի Լիլ և Ստրասբուրգ քաղաքներում, գերմանական Քյոլնում և Ժնևում: