Panarmenian Media Group-ը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ


16:18 , 19 դեկտեմբեր, 2014

Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Պանարմենիան Մեդիա Գրուփը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ։

Արմենիա թիվին, ԱՏՎ֊ն և Արմնյուզը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։

Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ: